Jump to content

ՏՏՀ/Բիֆշտեքս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲԻՖՇՏԵՔՍ, մսակտորից կամ աղացած մսից պատրաստած երկրորդ կերակրատեսակ։

Մսակտորից Բ. ջլերը հանած միսը կտրտել թելքերի լայնքով 100-150 գ-անոց կտորներով (մոտավորապես 2-3 սմ հաստության), թեթևակի ծեծել, աղ և պղպեղ ցանել։ Միսը դնել նախօրոք յուղ քսած շիկացած տապակի մեջ և տապակել 8-10 րոպե (կիսատապակած) կամ 15 րոպե (լրիվ տապակած)։

500 գ մսին (4 բաժին) 2 ճաշի գդալ յուղ, կարագ կամ ձեթ. աղը և պղպեղը ըստ ճաշակի։

Աղացած Բ. ջլերը հանած միսը և սոխը աղալ մսաղացով, ավելացնել մանր կտրտած ճարպ, աղ, պղպեղ, 1/2 բաժակ ջուր և լավ խառնել։ Ստացված զանգվածից ձևավորել կլոր բլիթներ և տապակել շիկացած տապակի մեջ։

500 գ մսին՝ 100 գ ճարպ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Խավարտը՝ տապակած կարտոֆիլ, կանաչ ոլոռ։ Յուրաքանչյուր Բ-ի վրա կարելի է դնել նաև ակնիկ ձվածեղ։