Jump to content

ՏՏՀ/Թարխուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐԽՈՒՆ, բազմամյա խոտաբույս. որպես համեմունքային բանջար մշակում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Կերակուրներին տալիս է սուր հաճելի համ։ Թ-ի թարմ և չորացած տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են նաև թթուների, սալաթների, սոուսների մեջ, քացախի թուրմ պատրաստելիս ևն։ Մանր կտրտած Թ. մաղադանոսի և նեխուրի հետ կարելի է մատուցելուց առաջ ավելացնել բոլոր ապուրներին։ Կանաչ Թ. օգտագործում են նաև առանձին, ինչպես սոխը, կոտեմը, համեմը ևն։

Տես նաև Համեմունքային բույսեր: