ՏՏՀ/Թուրինջ
Արտաքին տեսք
ԹՈՒՐԻՆՋ, գրեյպֆրուտ, աճեցնում են մերձարևադարձային շրջաններում։ Պտուղները հասունանում են նոյեմբեր-դեկտեմբերին, մոտ 5 ջերմաստիճանում։ Ծխախոտի թղթի մեջ փաթաթված պտուղները պահվում են 4-5 ամիս։ Թ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ։ Հյութը հարուստ է C վիտամինով (45 մգ %): Օգտագործելիս պտուղը կտրում են լայնակի, հեռացնում միջուկն ու դրան հարող բարակ թաղանթը և առաջացած փոսի մեջ շաքարավազ ցանում։ Շաքարավազը լուծվելուց հետո կարելի է թեյի գդալով հանել հյութը կամ քամել հյութամզիչով։ Թ-ի հյութն արժեքավոր և դիետիկ սննդանյութ է։ Թ. օգտագործում են թարմ և մուրաբա, կոմպոտ եփելու համար։