Jump to content

ՏՏՀ/Խաշ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՇ, տավարի ոտքերից, գլխից և փորոտիքից (քաղիրթ) պատրաստվող կերակուր։ Նախապես մաքրած, խանձած, քերած ոտքերը խնամքով լվանում են, կտրտում։ Լավ մաքրած կտորները առնվազն 24 ժամ թողնում են հոսող սառը ջրի տակ կամ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ ջուրը փոխում՝ պարբերաբար խնամքով ու մանրազնին մաքրելով դրանք։ Եփելուց առաջ կրկին լավ լվանում են սառը ջրով և լցնում մեծ (լայն) կաթսայի մեջ և այնքան ջուր լցնում, որ մսից 15-20 սմ բարձր լինի։ Եփում են առանց աղի՝ մարմանդ եռքով։ Պարբերաբար քաշում են քափը և ճարպը։ Եփում են այնքան, մինչև միսը ոսկորներից անջատվի։ Եփելիս կարելի է ավելացնել եփած քաղիրթ (կարելի է նաև մատուցելուց առաջ լցնել Խ-ի ափսեի մեջ կամ մատուցել առանձին սկուտեղով)։

Խ. մատուցում են շատ տաք՝ նախապես ափսեի մեջ լցնելով երեսից քաշած յուղը։ Առանձին մատուցում են աղ, ծեծած և արգանակով բացած սխտոր, բողկ, լավաշ։

3 կգ տավարի (կամ ոչխարի) ոտքերին՝ 100 գ քաղիրթ, 5-6 լ ջուր, աղը և սխտորը՝ ըստ ճաշակի։