ՏՏՀ/Կակաո
Արտաքին տեսք
ԿԱԿԱՈ, արևադարձային կակաո ծառի սերմերից ստացվող փոշի։ Պարունակում է 15 % յուղ։ Կ-ով պատրաստում են տաք և սառը ըմպելիքներ։ Այն ավելացվում է նաև քաղցր ուտելիքին (կրեմներ, պաղպաղակ), հրուշակեղենի կրեմներին, կոնֆետներին, խիտ շաքարահյութին։
Տաք կակաո. փոքրիկ կաթսայի մեջ լցնել 2 թեյի գդալ Կ. և շաքարավազ (ըստ ճաշակի), լավ խառնել, ավելացնել մի քիչ կաթ և տրորել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։ Ստացված զանգվածին ավելացնել տաք կաթ (մոտ 1 բաժակ), անընդհատ խառնելով դնել կրակին, եռացնել ու վերցնել։