ՏՏՀ/Կապար
Արտաքին տեսք
ԿԱՊԱՐ, կապրցախ, կորաք, արևադարձներում և մերձարևադարձներում մշակվող բազմամյա փշոտ նույնանուն թփի չբացված կոկոններ։ Հայաստանում վայրի Կ. աճում է Արարատյան դաշտի, Զանգեզուրի գոտիներում և այլուր։ Կ. օգտագործում են թթու կամ աղ դրած, որպես սոուսների, սալաթների և այլ կերակրատեսակների (եփած ձուկ ևն) համեմունք։