Jump to content

ՏՏՀ/Կաքավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՔԱՎ, վայրի թռչուն։ Կարելի է տապակել, շոգեխաշել։ Խաշած կամ տապակած Կ-ի սառը միսը կարելի է ավելացնել սալաթներին։ Մսեղիքը մշակելու մասին տես Թռչնամիս և Որսամիս հոդվածներում։

Կ. տապակած. մսեղիքին աղ ցանել և հյութեղ լինելու համար գիրուցել կամ փաթաթել խոզի անալի ճարպի շերտերով և թելով կապել։ Թուջե խոր տապակում տաքացնել հալած յուղ կամ խոզի ճարպ (1-2 ճաշի գդալ) և մսեղիքը տապակել մինչև կարմրավուն կեղևի առաջանալը։ Մսեղիքը շրջել մեջքի վրա և 35-45 րոպե դնել տաք ջեռոցը՝ պարբերաբար վրան ցողելով տապակելիս առաջացած հյութը։

Պատրաստի մսեղիքը կտրտել հատուկ մկրատով, դնել սկուտեղի մեջ, վրան ցողել հալած յուղ և տապակելիս առաջացած հյութը, զարդարել մաղադանոսի տերևներով։ Առանձին կարելի է մատուցել սալաթ և թթու։