Jump to content

ՏՏՀ/Ճարճատուկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃԱՐՃԱՏՈՒԿ, բազմամյա խոտաբույս է։ Մշակվում է որպես աղցան և արմատային բանջար։ Չորացրած, բոված և լողացած արմատային Ճ-ի արմատներից կարելի է պատրաստել սուրճին փոխարինող հաճելի համով և մուգ գույնով ըմպելիք։ Ճ. ավելացնում են նաև սուրճին (2 թեյի գդալին՝ 1/2 թեյի գդալ Ճ-ի փոշի)։ Տերևային (աղցանային) Ճ. դառը աղցանաբույս է։ Ունի յուրահատուկ, բայց հաճելի դառնահամություն։ Տերևներն օգտագործում են կանաչ աղցաններ պատրաստելու համար։