Jump to content

ՏՏՀ/Մագնիտոռադիոլա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱԳՆԻՏՈՌԱԴԻՈԼԱ, ռադիոընդունիչը, մագնիտոֆոնային կցուրդը և լազերային նվագարկիչը միավորող համակցված սարք կամ առանձին բլոկներից՝ թյուներից, լազերային նվագարկիչից, մագնիտոֆոնային կցուրդից, նախնական ուժեղարարից, էքվալայզերից (կապուղիների ամպլիտուդահաճախային բնութագրերի կարգավորման բլոկ), հզորության ուժեղարարից և ձայնական երկու համակարգերից բաղկացած համալիր (այսպես կոչված, ծավալահնչական համալիր)։ Մ. և ծավալահնչական համալիրը հնարավորություն են տալիս անմիջականորեն ձայնագրել ռադիոհաղորդումները, ձայնասկավառակից վերաձայնագրություն անել մագնիսական ժապավենի վրա, օգտագործել ընդհանուր հանգույցները (ձայնային հաճախությունների ուժեղարարը, փոփոխական հոսանքի ուղղիչը և ձայնական համակարգը)։ Մ. սնվում է փոփոխական հոսանքի ցանցից։ Երբեմն Մ. անվանում են երաժշտական կենտրոն: