ՏՏՀ/Մոտոռոլլեր
Արտաքին տեսք
ՄՈՏՈՌՈԼԼԵՐ, մոտոցիկլետի տարատեսակը։ Նախատեսված է հիմնականում քաղաքում երթևեկելու համար։ Մ. ունի մի շարք առավելություններ մոտոցիկլետի նկատմամբ, ավելի հարմար է նստելու համար, վարորդը և ուղևորը հանդիպակաց քամուց և ցայտերից պաշտպանված են ղեկից դեպի ներքև ու հետ գնացող վահանով, իսկ շարժիչից, փոխհաղորդակից, բաքից՝ ագուստներով։ Փոքր տրամագծի անիվների շնորհիվ Մ. ունի բարձր մանևրայնություն, սակայն գրունտային ճանապարհներին անցունակությունը փոքր է։ Շարժիչի հովացումն օդային է, հարկադրական (օդափոխիչի օգնությամբ), ինչը հնարավորություն է տալիս երթևեկել առանց շարժիչի գերտաքացման: Կան նաև ապրանքատար Մ-ներ (բեռնատարողությունը 250 կգ). եռանիվ մեքենաներ են՝ հետնամասում բաց, եզրավոր հարթակի տեսք ունեցող թափքով, միա- կամ երկտեղ նստոցով։