ՏՏՀ/Սեխադդում
Արտաքին տեսք
ՍԵԽԱԴԴՈՒՄ, պատիսոն (ափսեաձև դդում), Հայաստանում գրեթե չեն մշակում։ Լավագույն սորտը Սպիտակ 135–ն է։ Սննդի մեջ օգտագործում են թարմ, խիտ միջուկով, մանր, չհասունացած սերմերով և նուրբ մաշկով մատղաշ պտուղները։ Հասունները պիտանի չեն։ Ս. 0-1 °C ջերմաստիճանում պահվում է 2-3 շաբաթ։ Ս. պարունակում է վիտամիններ, կարոտին (A նախավիտամին), հանքային աղեր՝ մասնավորապես կալիումի, պեկտինային և այլ օգտակար նյութեր։ Ս. կարելի է եփել, լցոնել, տապակել, պահածոյել, թթու (տես Թթու), աղ դնել (ինչպես վարունգը)։ Ս-ի աճեցման մասին տես Բանջարանոց հոդվածում։