ՏՏՀ/Քրքում ցանովի
Արտաքին տեսք
ՔՐՔՈՒՄ ցանովի, մշակովի։ Ք-ի ծաղկի չորացած սպին պարունակում է մինչև 3 % եթերայուղ և կրոպին ներկանյութ (ջրային լուծույթը դեղին է)։ Ունի սուր դառնավուն համ և հաճելի բույր։ Ք. օգտագործում են որպես համեմունք, հատկապես տարբեր ազգային կերակրատեսակներ պատրաստելիս, և որպես ներկանյութ, որը ավելացվում է խմորեղենին (1 կգ թխվող զանգվածին 0,1 գ). ստացվում է վառ դեղին գույն։ Ք. վատ է ներդաշնակում մյուս համեմունքների հետ, ուստի համարյա միշտ օգտագործվում է առանձին։ Ք. պետք է աննշան քանակով գործածել, որովհետև մեծ չափաքանակի դեպքում կերակուրը ունենում է տհաճ, դառը համ։