Jump to content

ՏՏՀ/Օսլա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՕՍԼԱ, լինում է կարտոֆիլի և եգիպտացորենի Օ.։

Օ. սառը ջրում ուռչում է, իսկ տաք ջրում եփելիս ստացվում է շրեշ, որն օգտագործվում է իբրև սոսինձ։

Օ. օգտագործում են կիսել պատրաստելու, սպիտակեղեն օսլայելու համար, կոսմետիկայում ևն։ Հատապտղի և մրգի կիսել պատրաստում են կարտոֆիլի Օ-ով (կիսելը թափանցիկ է ստացվում), կաթի կիսելը եգիպտացորենի Օ-ով (կիսելն ավելի նոսր է ստացվում)։ Եգիպտացորենի Օ. կիսելին փայլատ երանգ է տալիս (եգիպտացորենի Օ. պետք է 1,5 անգամ ավելի վերցնել, քան կարտոֆիլինը)։