Jump to content

Տաք եւ սառը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏԱՔ ԵՎ ՍԱՌԸ


Անդորրը խախտեց կաթիլը, որը տերեւից ընկավ
սրընթաց հեռացող մրջյունի
ուղիղ կռնակին։ Երկինքը
հորինվածքն է աստղերի։ Օդի տաք եւ սառը
հոսանքների միջեւ ավարտվեց
գագաթների ընդունման եւ հանձնման արարողակարգը։

Նապաստակը խոտի տերեւները ծամում է այնպես,
ասես նրա ականջին շշնջում է աշխարհի մեծագույն
գաղտնիքը՝
ջրերի հոսքն ի վեր մոտեցող գիշերվա մասին։