Ֆանտասմագորիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ ձիանոցի անհնազանդ զամբիկները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Ֆանտասմագորիա)

Վարդան Հակոբյան

Տաք եւ սառը
ՖԱՆՏԱՍՄԱԳՈՐԻԱ


Լռած աղմուկների միջով
(խոտ, քար, աստղ) ձգվում է
արահետը մանկության, եւ
ոչինչ չի կարող կասեցնել
նրա տիեզերական
ընթացքը։ Ձայնի ափին,
մեր տան ավերակում,
անհաշտելի ու կարծր
խավարի մեջ
կատաղի ծաղկել է խնձորենին։