Jump to content

Տե՜ր, գթա՜ նրանց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Էլիտար շենքի պատուհաններից
Լռիկ, ամայի փողոցներին,
Դարերի փոշին դեռ բռնակներին`
Սեփ-սև ճամպրուկներ թափվեցին նորեն...
Տե՜ր, գթա՜ նրանց, ողորմեա՜ նրանց`
Երեսը շրջած տերերին կյանքի
Ու ճամպրուկներին լռին հեռացող...
Տե՜ր, գթա՜ նրանց, ողորմեա՜ նրանց...