Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Տխրության հետ գլուխ մի դիր,
Թող ինքը իր պոչով խաղա,
Թե կարող ես մի քիչ հարթիր
Կնճիռները անցնող օրվա...
Եվ մի տանջվիր... Ինչ գործն է քո,
Թե լուսինը սառ, դալկացած
Ինչ-որ քարի կընկնի շուտով՝
Ձնագնդի նման նետված...
Քեզ պարուրիր գարնան քողով,
Երազներիդ սանձը թող բաց.
Երջանկացիր երգիդ տողով,
Հույզիդ շողով՝ հոգուդ կաթած...
Այս աշունն էլ կանցնի- գնա,
Չանցնի՝ քամին կփախցնի,
Այնպես որ դու անհոգ մնա,
Ինքդ քո մեջ քեզ մի սանձիր:
|
|