Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Փռանգի փափը խիստ փողվոր է,
Վեհարանը փառավոր է,
Լավ գինիի շատ սովոր է,
Նետավի՜ ես փափ ըլեի։
Վո՜ւյ մե, կըրիմ փափի գլուխը,
Անկնիկ ի՞նչ իմ անում փուղը.
Լավ է ուտիմ հաց ու սուխը,
Քանց անկընիկ փափ ըլիմ։
Ա՜յ, Շահ-զադի կյանքը լավ է,
Կերածը նուշ ու փըլավ է,
Կընկտերաց թիվը անբավ է,
Թողե՛ք Շահ-զադա ըլիմ։
Խուղիմ գըլուխը Շահ-զադին,
Լըսելով Մահմադի խրատին՝
Գինին իսկի չի դնում բերնին.
Բաս չուզացի՜ քու Շահ-զադին։
Մաթո՛, կռացի՛ր իմ ճըտին,
Որ ջանը դուղ ընկնի, փափին.
Հազար-փեշումն ածե՛ք գինին,
Որ էրվի սիրտը Շահ-զադին։
|
|