Փողոցի երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Աշուն Փողոցի երգը

Վահան Տերյան

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար...


Փողոցի երգը


Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։


(1909)