Փունջերը
Արտաքին տեսք
* * *
Գ.Շահինյանի հիշատակին
Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն՝
Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն:
Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին
Միացընել մահվան ահեխ շրջապատին:
Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ
Քու շիրիմիդ վըրա սըփռել կ'ուղարկեմ.
Փունջեր՝ ցողված արցունքներուս շիթերեն,
Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն:
1903, հունվար