Jump to content

Փոքրիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փոքրիկը
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 153։


ՓՈՔՐԻԿԸ


                                                                         
                              2 փետրվարի 1995 թ., Սեյսուլան։
                                Դավադիր ականի զոհ դարձավ
                            լեգենդար Փոքրիկը՝ Արթուր Օհանյանը։

Փոքրիկը պառկել է դագաղում,
Դագաղը Փոքրիկին չի սազում։

Փոքրիկին սազում են դիրքերը,
Կռիվը, պայքարը, զենքերը։

Փոքրիկն ո՜ւր ասես՝ չի եղել,
Փոքրիկն ի՜նչ ասես՝ չի տեսել։

Շահե՛լ է նա բոլոր մարտերը,
Սարսե՛լ են Փոքրիկից թուրքերը։

Բայց հիմա պարտվե՞լ է Փոքրիկը,
Ականը պայթել՝ ու... մոտի՞կ էր։

Մոտիկ էր ու հիմա... դագա՛ղ է։
Դագաղում Փոքրիկը խաղա՛ղ է։

...Փոքրիկն իր կռիվն արել է,
Սակայն մեր հողում դեռ կռիվ է։

Ու ելնում են տղերքը կրկին՝
Սրտերում վրեժը Փոքրիկի...

04.02.95, Գյուլիջա (ԿՊՇ, գործող բանակ)