Jump to content

Փչում է մի հիմար քամի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Փչում է մի հիմար քամի...
Ջարդված դռնով ներս է մտել
ՈՒ պար բռնել
        խորաններում,
Եկել, ապա, փորձ է անում,
Մոմը մարել...
Եվ պայթում է քամու դեմքին
        մի խենթ ծիծաղ.
Ի՞նչ մոմ, քամի,
Սուրբ խաչքարի ճեղքից ելած
Ծաղիկն է իր հուրը պարզել...

Բայց կատաղած փչում է դեռ,
Փչում է մի
Հիմա՜ր, հիմա՜ր, հիմա՛ր քամի։