Jump to content

Քամին ու մարագը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քամին ու մարագը

Քամին վազեց
Արագ, արագ,
Կանգնեց, կանչեց.
— Մարա՜գ, մարա՜գ ,
Հո՜ գիտե՞ս ինչ
Ուժի տեր եմ,
Դուռդ լայն բաց,
Դարման բերեմ:
Մարագը թե՝
— Գնա բանիդ,
Ես կարոտ չեմ
Քո դարմանիդ,
Քո դարմանը
Թող քեզ լինեի,
Իմ դարմանը
Դու մի տանի: