Քայլում եմ ուղիղ, հաստատ քայլերով։
ՈՒ ես չեմ շեղի քայլերն իմ երբեք,
Թե անգամ ժայռեր ցցվեն իմ առաջ...
Ժայռը ճեղքելու-անցնելու համար
Զորությունն ունեմ
Թեկուզ հենց փոքրիկ մի մազարմատի։
Քայլում եմ անվերջ,
Եվ ոչ թե իր հետ իմ ճանապարհն է
տանում ինձ հեռուն,
Այլ ես եմ ինձ հետ ճանապարհ տանում։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Իմ ճանապարհը ոտքերս են ծնում...