Jump to content

Քարի անունից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔԱՐԻ ԱՆՈՒՆԻՑ


Քեզանից հեռու, ճամփի մոտ ընկած
                քո տուֆաքարն եմ՝
Սրտի պես կարմիր...
Թող ներող լինեն քարերն այն բոլոր,
Որ կամուրջներիդ կամարների մեջ
Ուս-ուսի տված պահում են իրար
                Ու քեզ են պահում:
Ես հպարտ եմ միշտ,
Որ ամեն անցորդ ինձ հանդիպելիս,
Քո անուշ ու սուրբ անունն է տալիս: