Կարոտս առնեմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դարերդ քայլում են Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Կարոտս առնեմ)

Վարդան Հակոբյան

Քարի անունից
***

Կարոտս առնեմ ու երազիս հետ
Ձորից - ձոր անցնեմ,
Լցվեմ ձորերիդ անհուն խորությամբ։
Սարից-սար անցնեմ կարոտս առած,
Ու քո սարերի
Կապույտ վեհությամբ,
Մաքրությամբ լցվեմ:
Այսինքն՝ երկար փնտրելուց հետո
Ինքս ինձ գտնեմ,
Հոգուս տեր լինեմ.
Եվ արեւոտեմ
Քեզ համբուրելու կարոտից վառվող
Շուրթերս՝
                Քո սուրբ քարերի վրա...