Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Քոնն են
բոլոր երգերը,
որոնք թռչում են․
զենքերը՝
որոնք հաղթում են
(նույնիսկ երբ հաղթելու համար պատճառ չկա)։
Դու
որդի ես,
հայր,
եղբայր,
տունդարձի
մայթերին սպասող մայր,
և․․․
և քոնն են
երկիր իմ,
այս բոլոր առավոտները,
որտեղ պատերազմի
շտապող զինվորները
արկերը
աղավնիների վերածել գիտեն,
աղավնիները՝
արկերի․․․
․․․Հայրենիք․
Ինձ էլ խառնիր քո խորանին։
|
|