Jump to content

Քոչեմ, ո՞ւր գնամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Քոչեմ ո՞ւր գնամ,
գնամ, ո՞ւր կորչեմ,
լեռներ են իմ զույգ
թեւերից կառչել։

Բեռս ծանր է,
թողնել չեմ կարող,
բեռս՝ սարեր է,
երկինք է ու հող։

Ես պիտի մնամ
ու ժայռին խաչվեմ,
քո սիրուց քար էլ
դառնամ՝ կանաչեմ...