Քո պատուհանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Քո պատուհանի)

Վարդան Հակոբյան

Միայնակ ծառը
***

Քո պատուհանի ծաղկամաններից
Ծաղիկը ձգվել,
Հասել է ներքեւ
Ու փաթաթվել է արթնացող հողին։
Հողի ծարավը, որ միշտ կա նրա
                Արմատների մեջ,
Փոխանցվել է եւ կանաչ ցողունին։