Ալեհեր ժայռի լերկության վրա Անմեղություն է, Կանաչ ապրելու տենչ է մոլեգին Միայնակ ծառն այս, Ու վերծանումն է ժայռեղեն ոգու։ Հարցրու նրան, Եվ նա կշրշա, Թե ինչպես, ոնց է Գարունը ժայռի ներսում արարվում, Երբ ժայռի վրա Դեռ մի քիչ ձյուն կա ու կա համառում։