Օգնություն:Տեքստի և պատկերի կողք-կողքի ցուցադրում
Տեքստի և պատկերի կողք կողքի ցուցադրում |
Սա օգնության էջ է «Proofread Page» ծրագրային ընդլայնման մասին, որը օգտագործում է «Էջ:» անվանատարածքը։ |
Կրճատ նկարագրություն
[խմբագրել]«ProofreadPage» ծրագրային ընդլայնումը թույլ է տալիս տեքստի ցուցադրումը համապատասխան տեսածրված էջի կողքին։ Այսպիսի ցուցադրման առավելություններն են.
- վստահելիություն ― հնարավոր է դարձնում Վիքիդարանին երաշխավորել, որ տեքստը իրոք համապատասխանում է տեսածրված աղբյուրին։
- բարելավված համագործակցություն ― տեքստերը կարող են սրբագրվել և վրիպակները ուղղվել բոլորի կողմից, այլ ոչ թե միայն այն մասնակցի կողմից, որն ունի գիրքը իր ձեռքի տակ։ Սա վիքի-համագործակցությունը բերում է նաև տեքստերի սրբագրման գործում։
- պաշտպանություն ― տեքստերը ավելի լավ են պաշտպանված վանդալության հանդեպ (կամայական խեղաթյուրում կարող է անմիջապես բացահայտվել. տեքստերի մեծ մասը ցուցադրվում է ներառման միջոցով, ինչը կասեցնում է անփորձ վանդալների արարքները)։
- ոչ մի սահմանափակում ցուցադրման վրա ― գիրքը կարող է ներկայացվել երկու տարբեր ձևով, առանց տվյալների կրկնապատկման.
- որպես էջերի կարգավորված բազմություն։ Ամեմ մի էջ իրենից ներկայացնում է տառաճանաչված տեքստի սյունակ, որը ցուցադրվում է համապատասխան տեսածրված էջի կողքին։ Այս ձևը նախատեսված է սրբագրող մասնակիցների համար։
- Մասնատված իր տրամաբանական կազմվածության (բաժանված գլուխների, կամ առանձին բանաստեղծությունների) ներառման միջոցով։ Այս ձևը նախատեսված է ընթերցողների համար։
- համեմատության արդարություն ― քանի որ գրքի էջերը 'գլխավոր' անվանատարածքում չեն, ապա նրանք չեն հաշվառվում տեքստային միավորների վիճակագրական հաշվի մեջ։ Էջերի վիճակագրությունը հասանելի է այստեղ։ Համեմատության այս ձևը օգտագործում է չափման նույն միավորը բոլոր տեքստերի համար (գրքային էջ), ինչը վերջ է դնում տեքստերի առավելապես փոքր մասերի մասնատման գայթակցությանը՝ վիճակագրությունը բարձրացնելու համար։
Օգտագործում
[խմբագրել]Էջ անվանատարածք
[խմբագրել]Տեղադրեք տեսածրված պատկերին համապատասխանող տեքստը «Էջ:» անվանատարածքի նոր էջում, որի անվանումը համընկնում է պատկերի անվան հետ։ Օրինակ Էջ:Քառասուն տարի 1.jpg էջը ավտամատ կերպով կցուցադրի Պատկեր:Քառասուն տարի 1.jpg պատկերը աջ կողմում։
Բազմաէջանի .djvu պատկերների դեպքում յուրաքանչյուր պատկերով էջին համապատասխանող տեքստը պետք է տեղադրել «Էջ:ֆայլի_անվանում.djvu/էջի_թիվ» էջում։ Օրինակ Պատկեր:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu բազմաէջանի .djvu պատկերի 167 էջին համապատասխանող տեքստը պետք է տեղադրվի Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/167 էջում։
Էջ անվանատարածքում սրբագրելու ժամանակ "Proofread tools" գործիքաշերտի կոճակների միջոցով կարելի է (ըստ նկարում կոճակների հերթականության)․
- մեծացնել պատկերը (հատկապես հարմար է, երբ տեսածրված նկարի տեքստը փոքր է)
- փոքրացնել,
- բերել սկզբնական չափին,
- ցուցադրել/թաքցնել էջագլուխն ու էջատակը,
- փոխել սրբագրվող տեքստի և նկարի դիրքերը միմյանց հանդեպ (հորիզոնական՝ տեքստն ու պատկերը կցուցադրվեն կողք կողքի, ուղղաձիգ՝ տեքստը կցուցադրվի պատկերի տակ)։
Ներառում
[խմբագրել]The text of the page will be rendered in one of two ways:
- Directly, attempting to reproduce the layout of the scanned page. Formatting instructions must be placed within <noinclude> tags. For example, see fr:Page:Essais-Livre 1-0076.jpg.
- indirectly, through transclusion; physical constraints imposed by pages are not relevant, a logical organization is sought. Formatting instructions must be placed inside <includeonly> tags. For example, see fr:« J'ai vu ses yeux perçants, j'ai vu sa face claire ».
The format applied to physical pages must not be the same as the logical pages, so that the user can change the preferences with CSS. For example, the width of the text column must be variable for logical display, without the physical display being changed.
Մասնակի ներառում
[խմբագրել]Եթե տրամաբանական հատվածն ավարտվում է էջի մեջտեղում, հնարավոր է՝ անհրաժեշտ լինի ներառել այդ էջի համապատասխան հատվածը միայն։ Սա կարելի է կատարել երկու ճանապարհով․
Ա. Պիտակավորված հատվածի ներառմամբ
[խմբագրել]mw:Պիտակավորված հատվածի ներառման (LST) ընդլայնման միջոցով կարելի է պիտակավորել էջի երկու կամ ավելի մասերը (օր․՝ I մասի ավարտը և II մասի սկիզբը), իսկ ներառելիս ամբողջի փոխարեն բավարար կլինի կանչել էջի համապատասխան մասը միայն՝ LST գրելաձևի միջոցով։
Օրինակ՝ Նույն էջում գտնվող I մասի ավարտը և II մասի սկիզբը պիտակավորելու համար օգտագործեք հետևյալ գրելաձևը սրբագրման տեքստի մեջ․
- <section begin=Part I />Սա I մասն է։<section end=Part I />
- <section begin=Part II />Սա II մասն է։<section end=Part II />
Այնուհետև մասերից որևէ մեկի ամբողջական, չընդհատվող մուտքագրված տեքստային տարբերակի մեջ I մասի ավարտը կամ II մասի սկիզբը կանչելու համար օգտագործեք հետևյալ գրելաձևը․
- {{#section:article|Part I}}
- {{#section:article|Part II}}
Բ. Նոր Բաժնի Կաղապարի օգտագործմամբ
[խմբագրել]Սա կաղապարի գրելաձև է, որը թաքցնում է ներառված էջի ոչ անհրաժեշտ հատվածները։Այն օգտագործում է {{NewSection}} կաղապարը։ Էջ կաղապարը կանչվում է պարամետրերով, որոնք նշում են, թե տեքստի որ մասը պետք է ներառել։ Օրինակ՝ fr:Les Essais, livre 1։
Եթե տրամաբանական էլեմենտը (օր․՝ աղյուսակ) տարածվում է մեկից ավել էջերի վրա, անհրաժեշտ է օգտագործել noinclude կամ includeonly օր․՝ fr:Œuvres de Fermat - I - Partie 2, հարց XXVIII։
Ինդեքս էջ
[խմբագրել]- Ինդեքս էջը գրքի (կամ ստեղծագործության) բոլոր էջերի փոխկապակցման ցանկ է։ Այն օգտագործվում է ծրագրային ընդլայնման կողմից արագ անցման կոճակներ ստեղծելու համար.
նախորդ էջ՝ , հաջորդ էջ՝ և վերև դեպի ինդեքս՝ ։
Այս վիքիի ինդեքս էջերը բերված են Կատեգորիա:Ինդեքս կատեգորիայում։
Խնդիրներ
[խմբագրել]<poem> թեգը լավ չի աշխատում ընդլայնման հետ, քանի որ այն ավելացնում է նոր տողի վերադարձ (carriage return) բլոկի վերջում։ Նաև հնարավոր չէ օգտագործել <pre>
ձևումը, քանի որ տողի ավարտը (line breaks) կորչում է ներառման ժամանակ։ Այս խնդրից խուսափելու համար ավելացրեք <br /> թեգերը տողերի սկզբնամասում։