Օրագիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ներիր, որ ինձ չես սիրում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Օրագիր)

Վարդան Հակոբյան

Առանց «ամենա»-ի
ՕՐԱԳԻՐ

Այնքան անմիջական էր մեր ծանոթության վայրկյանը,
                                        լռությունդ
        այնքան անբռնազբոս էր ու համախոհ, պահը՝
                                        անսպասելի,
        որ ես ակամա սկսեցի ուրախությունից անզուսպ քրքջալ,
        ինչպես ջրերի խտուտը կանխազգալով, դա անում էի
                                        երեխա
        ժամանակ՝ բոլորովին մերկ, Մեծ ձորագետի մեջ
                                        ցատկելուց առաջ։

Հետո շատ երկինքներ հոսեցին կռունկի թեւի տակով։ Ինքն իր
                                        լեզուն հատեց եւ
        արյամբ ձիեր, աղջիկներ ու ծաղիկներ էր նկարում
                                        Մատիսը, իսկ ես տառերին
        շարունակեցի մոտենալ այնպես, ասես, ամեն բառ
                                        գրելիս, Մաշտոցի հետ
        մասնակցում եմ հայոց գրերի հայտնագործությանը՝
                                        միանալով
        անցյալի եւ գալիքի խոստովանության միայնակ
                                        բանաստեղծներին։

Սակայն այս ամենի հետ ինչ կապ ունի հավքը, որն իջել է
                                         մեզանից անպա-
        կաս ջրհեղեղի մեջ, շրջապտույտում հայտնված
                                         կոճղաբեկորին, եւ
        մտածում է, թե ինչ որ մեկը, ավա՜ղ, ջրհեղեղը եւ Ծովից
                                         ծով Հայաս-
        տանը շփոթել է հաստատապես, մանավանդ որ՝
                                         Մասիսներն էլ
        իրենց տեղում չեն վաղուց։ Խորենացին դեռ
                                        փետում է միրուքը։

Ես չեմ ուզում վրդովել լույսը, դրա համար (ի հեճուկս
                                         թշնամիների) երգում եմ, եւ
         տեսնում եմ, թե ինչպես է ձայնս հասնում երկինք՝ եթե
                                              ոչ ավելի բարձր։
         (Ինչ էր ուզում աշխարհակալ Նապոլեոնը, որ, ի վերջո,
                                              չգրեց Գյոթեն)։ Երկրիս
         տարածքներն իմ ներսից են սկսվում, իսկ ես սիրում եմ
                                              անհատուկ ու
         պարզ (Նոյից մինչեւ ինձ), ամենասովորական բառերը՝
                                              բարեւ, ինչպե՞ս ես։