Jump to content

Առանց «ամենա»-ի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՌԱՆՑ «ԱՄԵՆԱ»-Ի


Ամենավերջին սերը լինում է ամենաիսկականը՝
որպես
ամենաանհասանելին։
Եվ ես սկսեցի ամենավերջից, առանց
«ամենա»-ի. հող սովորական,
որի վրա ծաղիկ է բարձրանում,
որի վրա տուն է բարձրանում,
որին կարող ես պահ տալ արեւդ՝ եթե
գեթ մեկը երբեւէ նրանով երդվել է եւ
որի մեջ կարող ես մի օր ամփոփվել՝ եթե,
անկախ եղանակից՝ շատ, շատ ցուրտ լինի։

                                       22.10.04թ.