Օ-ն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հորիզոնից այն կողմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Օ-ն)

Վարդան Հակոբյան

Խրախճանք
Օ-ն


Աշխարհքը կլոր «Օ» տառն է,
որով սկսվում է
«օրը»-
առավոտ, կեսօր, իրիկուն, դռան թակոց,
գիշեր, սրտի ծակոց, ադամամութ,
չգիտես՝
ով է ում ճանապարհում,
չգիտես՝
ով է ում դիմավորում,
ով՝ ժամադրությունը մոռանում։
Աշխարհքը կլոր «օ» տառը չէ,
այս անգամ կարդալ՝ զրո,
որով սկսվում է
«օրը»։