Jump to content

․․․Եվ այլևս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

․․․և այլևս
մենակ
կմնանք
ավելի հաճախ
քան երբևէ․

մեր կողքին
զգույշ,
շատ զգույշ
կքայլեն,
կխոսեն,
կպատմեն,
կերգեն,
բայց մենք չենք լսի․․․

․․․կարոտը
մեր փոխարեն
և կքայլի,
և կխոսի,
և կպատմի,
և կերգի․․․

և պարը կդառնա
բոլորին հավերժ հիշելու արվեստ։