Jump to content

(Մաղթանքներ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ՄԱՂԹԱՆՔՆԵՐ]

Շնորհավոր նոր տարի, ցանկանում եմ և մաղթում`

Տանկահայերին.— Հովո երանելու համբերություն։

Ռուսահայերին.— Մի մսխալ մարդկային զգացում։

Պարսկահայերին.— Անշավիղ «Շավիղներից» և խաչագողներից փրկություն։

Հայ եկեղեցուն.— Մի խարազանահար Բարդուղիմեոս և Աշգեան էֆենդիների համար։

Հայ գրականությանը.— Մի միջոց մղդսիներից և տիրացուներից ազատվելու։

Հայ հեղինակներին.— Աստված փրկե և ազատե ձեզ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունից։

Հայ թատրոնին.— Մաքրություն ապականված բեմի։

Նոր թատրոնին.— Նոր ճաշակ։

Հայուհյանց բարեգործական ընկերության.— Մի մեծ կապոց չթի և քիսայի կապաների, սպիտակ ժիլետների և հարդյա գլխարկների` ձմեռվա ցրտերին, ձյունին և բուքին տաճկահայերին բաժանելու համար։ Նաև մի պերճախոս խոհարար, որ քաղցած և կիսամերկ հայ կանանց բացատրե պաղպաղակ, կրեմ, պլոմբիր, տորտ, կեգս և այլ անուշահամ ուտելիքներ պատրաստելու եղանակը։

Կովկասյան բարեգործական ընկերության խորհրդին.— Մի քանի миллионер անդամներ, որ գաղթականների օգտին չնվիրեն իրենց մի ժամվա եկամուտը... Երկու հարյուր ռուբլի։

Հրատարակչական ընկերության անդամներին.— Ազատվել ընկերության գրասենյակից շարունակ Պոտապենկո, Իվանենկո, Անիշչենկո, Գրիշենկո, Տիշշենկո և Սիշշենկո և այլ այսպիսի երևելի հեղինակների գրվածները ստանալուց։

Հրատարակչական ընկերության խմբագրական մասնաճյուղին.— Մղդսիներից ազատություն, մի քիչ հայերեն լեզու, մի մազաչափ գրականական ճաշակ...

Նույն ընկերության վարչությանը.— Նոր տարվա համար նոր պրոգրամ` հայ հեղինակներին առաջ հարստահարելու, հետո զրպարտելու։

«Մուրճին».— Մի ծանր հարված այժմյան «Մշակի» քաչալ գլխին:

«НОВОЕ ОБОЗРЕНИЕ»-ին.— Պակաս համլետություն և մի քիչ էլ դոնքիշոտություն։

«КАВКАЗЬ»-ին.— Խոնելիի պես վայրահաչներից զերծ մնալ...

«Արձագանքին».— Մի խելացի փաստաբան, որ իր դատը «Տարազի» դեմ 73 % տանուլ չտա։

«Մշակին».— Մի բուռն յուղ կոկորդին քսելու, որ «Տարազի» դառը պիլուլները կուլ տա և լռե...

Նույն լրագրի սրբագրիչին.— Մի աման ձրի փլավ։

Նույն լրագրի մի աշխատակցին.— Նոր երես նոր թատրոնի համար։

Նույն լրագրի нето-ից զուրկ խմբագրին.— Տես հրատրակչական ընկերության վարչության զրպարտիչ նախագահին։

Հրատարակչական ընկերության վարչության զրպարտիչ նախագահին.— Տես «Գյուղատնտեսական ընկերության չաչանակին»։

Չաչանակին.— Տես մածնա-պանրային օրգանի խմբագրին։

Մածնա-պանրային օրգանի խմբագրին.— Տես «ժպտուն չինովնիկին»։ Ժպտուն չինովնիկին.— Տես հայուհյաց ընկերության խոհարարին։

Հայուհյաց ընկերության խոհարարին.— Տես նորագույն թամադային։

Նորագույն թամադային.— Տես «Ալեքսանդր Քալանթարին»:

Ալեքսանդր Քալանթարին.— Տես ամեն տեղ, ուր կա մեղր ու եղ։

Վերջապես յոթերեսանի Յանուսին.— Նվիրում եմ մի օրինակ Մոլիերի «Տարտյուֆ»-ից։