Jump to content

(Պատվիրված մաղթանքներ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Պատվիրված մաղթանքներ)

[ՊԱՏՎԻՐՎԱԾ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ]

Կատարում եմ «Տարազի» պատվերը։ Խմբագրության տրված ցուցակի համեմատ այսօրվա հանդիսավոր տոնի առթիվ մաղթում եմ․

Ներսիսյան դպրոցին.— Ազատություն ազատամտությունը հարստահարող ցեցերից․․․

Նույն դպրոցի ուսուցչական խմբին.— Մի քիչ մանկավարժական հոտառություն։

Բաքվի մարդասիրական ընկերությանը.— Միշտ մնալ անուշադիր դեպի Թիֆլիսից եկած կուսակցական ինտրիգները, ինչպես անուշադիր է այժմ․․․

Կովկասի բարեգործական ընկերությանը.— Հետևել Բաքվի մարդասիրական ընկերության բուն քրիստոնեական ուղղությանը, չթույլ տալ խորհրդի քարտուղարին բարեգործությունը շփոթել լվացարարության հետ և, վերջապես, ազատվել վնասակար միջատների չար միտումներից․․․

Հայուհյաց ընկերությանը— Շարունակել այժմյան պես միշտ վարչության դռները փակ պահել ազատամտությունը կաչաղակության հետ շփոթող սևափետուր թռչուններից։

Հայոց գրքերի խայտառակչական ընկերության վարչության և խմբագրական մասնաժողովին. — Առաջինին — շարունակել համառությամբ ընկերության դռները փակ պահել ճշմարտության և ազնվության առջև և աշխատել շատացնել իր պատմության մեջ սև էջերի թիվը։ Երկրորդին — շարունակել խարազանով դուրս վանել ընկերության գրքերիը հայերեն լեզուն... և ընդունել միշտ այնպիսի անդամներ, որ հայոց լեզվի այբ ու բենը նոր են սկսում սովորել։ Այդ ավելի ձեռնտու է...

Բաքվի նոր թատրոնական կոմիտեն.— 1) Ազատ մնալ նախկին կոմիտեի սխալներից․ 2) Զոհ չդառնալ «սխալ հաշիվների». 3) Զգուշանալ Պոլիսը սիրած «պատգամավորների» բարեկամական ցույցերից․ 4) Գտնել սիրահարների դերերի համար դերասան։

Քաղաքագլուխ Եվանգուլյանին.— Զգույշ, զգույշ և օպոզիցիայի ծղրիդները կլռեն։

«Новое обозрение»-ին.— Ուժ անաչառության անշահասեր պաշտպան երրորդությանը։

«Тифлисский листок»-ին․ — Սուր ասեղների անսպառ պաշար, սուտ ասողների կողերը միշտ այդպես ծակելու համար։

«Кавказь»-ի այժմյան խմբագրին․— Մազաչափ արդարամտություն։

«Իվերիային».— Մի կաթիլ խելք․․․

Կվալիին.— Չշեղվել․․․

Իշխ. Ակակի Ծերեթելիին.— Ազատություն Մառի ճանկերից։

Մառին.— Ներողամիտ վերաբերվել դեպի թեթևամտությունը։

«Տարազին».— Տասնապատկումն բաժանորդների արդեն եռապատկված թվին։

«Մշակին»․ — Երկու տարեկան մանուկների շնորհավորականներ։

«Մուրճին».— Ավելի ուժ սալի վրա ավելի տափակացնելու սուտ ազատամիտների, ազատամիտ ստախոսների, կեղծավորների և նորագույն եզվիտների գլուխները․․․

«Բազմավեպին».— Զգուշանալ «Մշակի» պաշտպանած գրականական գողերից։

«Հանդես Ամսօրեային».— Ոչ թե առաջարկել խուզարկելու պոստատները, այլ «Բազմավեպի» գրական գողերի գրվածները։