[ 106 ]
ՄԱՆՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Հիշո՞ւմ ես` ինչքա՜ն Սիրում էիր դու Այն լավ աղջկա Աչքերը խնդուն,
Գգվանքները հեզ Այն լա՜վ աղջկա, Որ սիրում էր քեզ Ու հիմա չկա... Հիշո՞ւմ ես` անգամ Այն պահի՛ն ահեղ Ժպիտով կարկամ Նա դեմքիդ նայեց — Եվ ասաց քեզ նա. «Մի՛ լինիր տրտում,
Որ պայծառ մնա Հուշս քո սրտում...»: 1929