Տնտեսությունը։ Գյուղատնտեսական շրջան է, առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը, հացահատիկային բույսերի մշակությունը և անասնապահությունը։ 2010-ին շրջանի տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում՝ արդ-ը 21,3 % էր, գյուղատնտեսությունը՝ 21,3 %, շին-ը՝ 7,5 %, կապը՝ 6,5 %, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 7,5 %, ծառայությունները՝ 6,4 %։ Կան նաև սննդամթերքի, խմիչքների արտադրական ձեռնարկություններ։
Գործում են 39 հանրակրթական դպրոցներ, երաժշտ., արվ-ի, գեղարվ-ի կենտրոններ, պատմաերկրագիտական թանգարան, 19-րդ դ-ի վերջի և 20-րդ դ-ի սկզբի ազգ-ազատագր. շարժման գործիչ Նիկոլ Դումանի անվան թանգարանը (գ. Ծաղկաշատ), գրադարան, հիվանդանոց և 38 բուժկետ։
Պատմաճարտարապետական հուշարձանները։ Հայտնի են Ավետարանոցի Կուսանաց անապատը (V-XVII դդ.) և Սբ Աստվածածին եկեղեցին, Մոշխմհատի Ղևոնդյանց անապատը (V-VII դդ.), Խանցքի Սբ Ստեփանոս (XII դ.) եկեղեցին, Օխտը եղցի (XII-XIII դդ.), «Ծեր Նահատակ» (XIV դ.) վանքերը, Խաչմաչի Շոշկավանքը (XVII դ.), Բալուջայի Սբ Աստվածածին (1860) եկեղեցին, խաչքարեր (XII-XIII դդ.), Մայրաբերդը (XVIII դ.), Պադարայի, Քարագլխի բերդ-ամրոցները (821) Խանցքի Սբ Աստվածածին (1230) եկեղեցին, Խնձրիստանի մերձակայքում՝ ձիթհանը (1772), Նորագյուղ-Բալուջա հատվածի դամբարանները (մ. թ. ա. III հազարամյակ) և այլն։
Ասկերանի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ
Համայնք | Թվաքանակը | |
---|---|---|
1. | Ասկերան՝ 2156 գ. Քյաթուկ՝ 22 |
2178 |
2. | Ակնաղբյուր | 645 |
3. | Այգեստան | 1083 |
4. | Աստղաշեն | 505 |
5. | Ավետարանոց | 1116 |
6. | Արմենակավան | 75 |
7. | Բերքաձոր | 178 |
8. | Դահրավ | 209 |
9. | Դաշուշեն | 111 |
10. | հվանյան | 1198 |
11. | Լուսաձոր | 179 |
12. | Խանցք | 237 |
13. | Խաչեն | 334 |
14. | Խաչմաչ | 200 |
15. | Խնածախ | 610 |
16. | Խնապատ | 1019 |
17. | Խնձրիստան | 825 |
18. | Խրամորթ | 511 |
19. | Ծաղկաշատ | 183 |
20. | Կարմիր գյուղ | 189 |
21. | Հարավ | 327 |
22. | Հիլիս | 161 |
23. | Հովսեփավան | 175 |
24. | Մադաթաշեն | 104 |
25. | Մխիթարիշեն | 85 |
26. | Մոշխմհատ | 52 |
27. | Նախիջևանիկ | 212 |
28. | Նորագյուղ | 1463 |
29. | Ներքին Սզնեք | 141 |
30. | Շոշ | 634 |
31. | Պադարա | 835 |
32. | Ջրաղացներ | 125 |
33. | Ռև | 105 |
34. | Սառնաղբյուր գ. Սառնաղբյուր՝ 120, գ. Դահրազ՝ 8 |
128 |
35. | Սարդարաշեն | 142 |
36. | Սարուշեն | 371 |
37. | Սղնախ | 291 |
38. | Վարդաձոր գ. Վարդաձոր՝ 268, գ. Վարազաբուն՝ 32 |
300 |
39. | Վերին Սզնեք | 33 |
40. | Ուղտասար | 191 |
41. | Փառուխ | 63 |
42. | Քռասնի | 209 |