Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնտեղ, որտեղ նրանք հանդիպեցին սպաներին, փոքրիկ կիրճ է, որի միջով ճանապարհը բացվում է սարահարթի վրա։ Այդ միակ ճանապարհն է։ Մակիչը այդտեղ չորս հոգու պահակ է նշանակում, նպատակ ունենալով գյուղից ավելորդ մարդկանց երթևեկությունը կտրել։

Պուղանը Մակիչին է հանձնում մի հեռադիտակ։

Պարուչիկ Ամիրջանովն արշավում է՝ ետևից ձիավորների խումբը։

Հինգ հոգի ճեղքում են կիրճը և գնում են դեպի դիրքերը։

Նրանք ուշացած ապստամբներն են։

10 Մակիչը Պուղանին ինչ-որ դիրքեր է ցույց տալիս։ Այդ մի բլրակ է՝ ճանապարհի աջ կողմը։

Արտերի մեջ թաքնված պահակը, որ բավական առաջ է, մի անգամ կրակեց։

Պարուչիկ Ամիրջանովը կանգ առավ։

Ապստամբները դիրքերումն են։

Իր տան պատուհանից քյոխվան նայում է սարահարթին։

Նա սպասում է, տատանվում է։

Ձիավորներն արշավում են։

Մի խումբ ապստամբներ պառկել են թփերի ետևը։ Նրանք 20 նկատեցին արշավող ձիավորներին, որոնք ճեղքվեցին երկու մասի։

Բլրի գլխին ծփում է դրոշակը։

Մակիչը նայում է հեռադիտակով։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

1

Փոքրիկ բլրակ։ Միայնակ ծառ։

Մակիչը նայում է հեռադիտակով։ Ձիավորների մի խումբ արշավում է դեպի այն թփերը՝ ձորի գլխին, որոնց ետև թաքնված է Կարագինի գնդացիրը։

30 Մակիչն ատրճանակից կրակում է ազդանշանը։

Ձիավորները՝ թրերը հանած արշավում են՝ ինչպես հեծելազորրը շեղ գծով, իրարից հեռու։