- Հո՞ւնց լսեի,- և ցույց է տալիս ուղեկցող զինվորներին, հասկացնելով, որ իրեն ահա բերել են կալանատեղից։
- Դու գիտե՞ս նրա տեղը,- հարցնում է Ամիրջանովը, բայց Աթա ապերը դեռ չպատասխանած, աղմուկ-աղաղակով ներս է մտնում այն կինը, որի կովը խլեցին։
Կինը ճչում է.
- Ամա՜ն, կովս,- և հանկարծ հարձակվում է Աթա ապոր վրա։
- Դու ո՞նց ես... Մակիչին ես իմ ձեռքով պիտի խեղդեմ, որ ջանս դինջանա... Տղայիս խաբեց, սար ու քոլ քցեց. հիմա 10 էլ տունս քանդում են...
- Մայրիկ, դու գիտե՞ս, նրանք որտեղ են...,- հարցնում է Ամիրջանովը։ Աթա ապերը զգաստանում է։
- ...Ինչի՞, սա չի՞ իմանում,- կինը ցույց է տալիս Աթա ապորը,- գիտես սա ոնցն է՜... էս սաղ երկիրը սրա տղեն քանդեց...
Ամիրջանովը նայում է Աթա ապորը։ Աթա ապերը հանդարտ նայում է բառաչող կնոջը։
- Կարո՞ղ ես գնաս տղայիդ բերես...,- հարցնում է 20 Ամիրջանովը։
- Ես հենց գնում էի... կովս որ խլեցին...
- Լավ, կովդ ետ կտան,-. և Ամիրջանովը նշան է անում ուղեկցող զինվորին։
Կինը զինվորի հետ դուրս է գնում։
Ամիրջանովը նայում է Աթա ապորը։
- Հիմա ի՞նչ կասես...
Աթա ապերը ձեռքերը տարածում է, հասկացնելով, որ ոչինչ չի կարող ասել։
Ամիրջանովը կատաղությամբ և դանդաղաքայլ մոտենում 30 է ծերունուն. խեղդող ձայնով շշնջում է.
- Տունդ կվառեմ, մեկ-մեկ կփրթեմ, եթե չասես...
Աթա ապերն ինչ-որ բան է մտածում։
- Քեզ երեք ժամ ժամանակ,- ասում է Ամիրջանովը։
Հետզհետե խավարում է։