Դանդաղ ծխում է։ Մի քանիսը փաթաթում են նրա ծխախոտից։ Միտրիչը ծխի մեջ թերթում է այն բրոշյուրը, որ ընկավ ծոցի գրպանից։ Կարդում է հատված Լենինից․
- Понял?.. Вот что станет с золотом.
- Так значит,- և հարմոնի տերը շարժումով հասկացնում է իր «անառակ» միտքը և ծիծաղից թուլացած գլուխկոնծի է տալիս։ Ծիծաղում են մյուսները։
- А ты переведи им...
- Понял, совсем понял,- ասում է «Ջաղացատերը»։
10 -У нашего брата один язык,- և Միտրիչը բրոշյուրը դնում է գրպանը։ Նրա աչքն ընկնում է «Արջ»-ին, որ խոտը շալակած անցնում է նրանց կողքով, բայց հետաքրքրությունից կանգնում է։
Միտրիչը դառնում է նրան։
- А по вашему коммуна как?
- Կոմունա.․․
- А большевик?
- Յա բալշևիկ,- «Արջը» փափախով սրբում է ճակատը։
- А пролетариат?
20 - էտո նե զնայեթ։
- Как не знаешь?
- Բախշի, էս հինչ ա ասում էս միրուքը,- դառնում է նա մի կոմունարի։
- Արա, ասում ա՝ արաբոչին հինչ պյեն ա․․․
- Պահ, սարսաղ քնծահեր․․. Օխտը տարի Բալախանի մասլոնչի եմ եղել, արաբոչին էլ չեմ իմանո՞ւմ․․․
- Вот, вот... Рабочий и есть пролетариат... А что Советская власть, знаешь?
- Սավետսկի վլաստ-մոյ վլաստ․- «Արջը» ոգևորված 30 խփում է կրծքին։
Հարմոնի տերը ուրախությունից ֆըռում է գետնի վրա և արագ ռիթմով ինչ-որ նվագում է։ Ապա հանում է իր կոմունարկան, դնում «Արջի» գլխին և իր գլխին է դնում նրա փափախը։
Հարմոնը հետզհետե անցնում է ծանոթ երգին։