բանտարկության 34-րդ օրը ազատվեցի[1], որպեսզի ուսուցիչ գնամ այն հեռու գյուղը` Լորը[2]։
Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց։ Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ[3]:
1917 թվին ավարտեցի ճեմարանը[4]։ Ամառը՝ հասարակական աշխատանք, աշնանը՝ ազգային զորամասերում զինվոր մինչև 1918-ի հունիսը (էրզրում-Կարս-Սարդարապատ)։ 18—19-ը՝ Երևանում սրբագրիչ թերթերի և ռեպորտյոր[5]։ 19-20 թվի հունիսը՝ ուսանող Պոլիտեխնիկումի և դասատու որբային գիմնազիոնի (Թիֆլիս), 20-22 թիվը՝ ուսանող Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի[6]։ 1923 թվից հետո՝ ագրոնոմ[7]։
1924 թ. դեկտեմբերին «Մարտակոչում» տպվեց իմ առաջին «Գավառական նամականին»[8]։ Գրել եմ երեք գիրք՝ «Հովնաթան Մարչ»[9], «Մթնաձոր»[10] և «Սպիտակ ձին»[11], և անավարտ տպված «Կարմրաքար» վեպը[12]։ Առայժմ[13]։
5.VI.32 թ.