Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԵՂԱՄ-— Ի՞նչ վճռեցիր, ո՜վ ավազակ...

ՍՈՒՐՄԱԿ.— Գնա՛, կը գթամ քեզի...
ԳԵՂԱՄ.— Կը գթա՜ս, ո՛հ, շնորհակալ եմ, վասնզի դեռ հուսո փոքրիկ նշույլ մ’ունիմ խավար երկնքիս երեսը, որ ամպե սյունի մը պես զիս լեռնե լեռ կառաջնորդե. ա՜հ, Աստուծո սիրույն համար ըլլա, եթե Մարիամ անուն հերարձակ կին մը տեսնես, որ որդի մը կը փնտռե Գեղամ անվամբ, ըսե իրեն, թե իր որդին թշվառ է և քիչ ատենեն պիտի մեռնի՝ անիծելով միշտ յուր հայրը, ինչպես որ ինքը պատվիրած էր...
ՍՈՒՐՄԱԿ.– (սարսափած) Ո՜վ երկինք, որդիս է... քիչ մնաց որ որդվույս արյունն ալ պիտի թափեի (բարձր) գնա՛, գնա՛, խեղճ տղա, բայց մի՛ անիծիր քու հայրդ... (մեկուսի) քու հայրդ ալ թշվառ է, բայց անիծապարտ։
ԳԵՂԱՄ.— Շուշա՛ն, Շուշա՛ն, քեզի համար է որ մեռնիլ կուզեմ։
ՍՈՒՐՄԱԿ.— Շուշա՜ն ըսիր:
ԳԵՂԱՄ.— Այն հովվուհվույն քաղցր անունն է, զոր ես կը սիրեմ։
ՍՈՒՐՄԱԿ.— (մեկուսի) Որդիս իմ հակառակո րդս (բարձր). ա՜հ, հեռացիր շուտ այս տեղեն, վասնզի կրնա ըլլալ որ վտանգ մը պատահի քեզի (Գեղամ տխրությամբ կը հեռանա) Ո՜հ, ի՜նչ եմ ես աշխարհիս վրա. անիծից նպատակ մը, ամենքը զիս կանիծեն… բայց դարձյալ սիրտս չի դողար ոճիրներ նյութելու… ոտքի ձայն մը կա… ուրիշ ճամբորդ մ’է անշուշտ, այս անգամ պահվըտիմ։