Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԱՐՄՈՒՀԻ.— Զքեզ այսչափ հանդուգն չէի կարծեր։

ԱՊՐՍԱՄ.— Ա՜հ, ի՞նչ ընեմ, եթե սերը զիս այսչափ հանդուգն կընե և վրաս կը ծիծաղի դժոխային ծիծաղով մը։
ԶԱՐՄՈՒՀԻ.— Գնա՛, ա՛լ ատելի ես ինձ։
ԱՊՐՍԱՄ.– Զարմուհի՜։
ԶԱՐՄՈՒՀԻ.— Ա՛նգութ, ի՞նչ կուզես այն կնոջմեն, որ երազ մը ունի լոկ, տխուր վերջալույս մը... Հեռացի՛ր ինձնե։
ԱՊՐՍԱՄ.— Առանց քու թևերուդ մեջ սարսռալու... անկարելի է այդ, այն ատեն սիրտս քեզնե կը բաժնվի, երբ գլուխս մարմնես զատվի։
ԶԱՐՄՈՒՀԻ.— Դեռ կը հանդգնի՞ս։
ԱՊՐՍԱՄ.– Պիտի սիրեմ զքեզ։
ԶԱՐՄՈՒՀԻ.— Բայց ես զքեզ կատեմ։
ԱՊՐՍԱՄ.— Դու ատե, ես սիրեմ, տեսնենք ո՞վ պիտի հաղթանակե (կուզե մոտենալ անոր):
ԶԱՐՄՈՒՀԻ.— Հեռո՜ւ, վատ մարդերե։
ԱՊՐՍԱՄ.— Մի՛ գրգռեր զիս, Զարմուհի:
ԶԱՐՄՈՒՀԻ.— Ամո'թ քեզի... ա՛լ արատեցիր հաղթական սուրդ... թաթխեցիր զայն վատության տղմին մեջ, ալ վատ պիտի հրատարակեմ քեզ քաջաց մեջ. պիտի ըսեմ թե Ապրսամ զինվոր չէ, այլ ոճրագործ մը, որ կանանց
սրտերուն հետ կը պատերազմի... Զորապե՛տ, հոս է Թաթուլի ստվերը՝ մեր երկուքին մեջ արձանացած, դեռ պիտի հանդգնի՞ս։
ԱՊՐՍԱՄ.— Ո՛չ թե մեռյալի մը ստվերը մեր մեջտեղ, այլ եթե դժոխք մ՝ալ ըլլա, պիտի անցնիմ քեզ գրկելու համար իմ բոցավառ սրտիս վրա. (կուզե վրան հարձակիլ)։
ԶԱՐՄՈՒՀԻ.— (հանկարծ կը նետվի և պատին վրայեն կախված