Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԲԳԵՆ.— Միշտ նույնն եմք Պարս իր դեմ, տե՛ր հայր,


Տ. ՎԱՀՐԱՄ.— Միշտ նույնն են նաև Պարսիկները մեղի գեմ՝ վատ, նենգավոր և խորամանկ։

ՈՐՏԵԼՄԵՋ.— ինչ ըրա՞վ քեզ Պարսիկը։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Ինչ ըրա՞վ. ինչ որ ըրավ մինչև այս ալևոր հասակս` ես գիտեմ, և անկեց առաջ ինչ որ ըրավ` Մասյաց ալևոր սարերը գիտեն. Հայն իր վեհ դյուցազներուն որի՞ն վրեժն առավ։

ՈՐՏԵԼՄԵԶ.— Եվ դեռ չես մտածեր, թե ինչ հայկական զոհեր պիտի մորթվին իմ գերեզմանիս վրա վրեժս քավելու համար։


Տեսիլ Ժ



ՆՈՒՑՆՔ և ՊԱՀՆՈՐԴ ՄԸ


ՊԱՀՆՈՐԴ.— Վեհազն տե՛ր, Աղկան՝ Պարսիկ իշխանը կուզե քեզ տեսնել։

ԲԱԳԱՐԱՏ.— Հայոր բարերա՜րը... Թո՛ղ գա (պահնորդը կը մեկնի):

ՈՐՏԵԼՄԶ.— (մեկուսի) Ի՞նչ կը լսեմ։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Ի՞նչ կը նշանակե արդյոք իր գալուստը։

ԲԱԳԱՐԱՏ.— Արդյոք մեծ վտա՞նգ մը կա, որ կուգա անձամբ իմացնելու մեզի։

ՈՐՏԵԼՄԵԶ.— (մեկուսի) Մատնիչ մ’Է եղեր նա։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Ահա ինքը (Ագկան իշխանը կերելէ, Որտեղ մեզ շղթայակապ տեսնելով` շանթահար և շփոթած կը մնա, Որտեղ մեզ իր չարագուշակ նայվածքը անոր վրա կը հառե):