Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է դառնալ լեզվագիտական նոր տեսության կողմնակից, նրա հաստատակամ պաշտպան: Իսկ որքա՜ն դժվար է այդ, երբ մեկ կողմից, ՍՍՌՄ սահմաններից դուրս առայժմ միայն Վիեննայի համալսարանում է գտնվել նրա կողմնակից, որը խիզախորեն հանդես է եկել իբրև նոր ուսմունքի մունետիկ, և երբ, մյուս կողմից՝ ծայր երկրներում− ակադեմիական մեծամասնությունից ազատ ազգային փոքրամասնությունների և ազգային հետազոտական կազմակերպություններում հետաքրքրությունը դեպի լեզվի նոր ուսմունքն ավելանալուն զուգընթաց, կենտրոնում ուժեղանում են ամեն տեսակ երևույթներ՝ այնքան ազդու նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք սակավ են դրսևորվում, ասես խորհրդավոր գործողություններ լինեն, որ օրակարգի մեջ են մտնում աշակերտների փոքրոգի լռելյայն հրաժարումները: Ով հետաքրքրվում է իմանալու լեզվի նոր ուսմունքի և այս մոտ անցյալի համարյա դեռ թարմ ապրումները, կարող է տեղեկանալ դրան „По этапам развития яфетической теории“ ժողովածուի առաջաբանից:

Այդ մեզ համար արտասովոր բան չէ և առաջին անգամ չի նկատվում, որ գիտնականների համար ավելի թանկ են սովոր տեսությունները, նրանք իրենց լավ չեն զգում, երբ հնացած գիտական կառուցումների հետ մեկտեդ նրանք բնականաբար պետք է հեռանան և արդեն հեռանում են իշխող, երբեմն իրավունքով գրաված իրենց դիրքերից: Մեզ ավելի և իսկապես անհանգստացնում են հենց խոսող մասսաների, մասնավորապես ազգությունների անտարբերության նշանները,- անտարբերություն դեպի լեզվի հարցը,- և վերաբերմունքը դեպի լեզուն ընդհանրապես, ասես դա վերացական նշանակություն ունեցող պրոբլեմ է: Կառուցելով մարդու համար ամեն տեսակ բարեկեցություն, արտասովոր ուշադրությամբ վերաբերվելով դրա բոլոր աղբյուրներին, ներառյալ թե կենդանի, թե մեռյալ բնությունը, նրա, այսպես կոչված, արտադրողական ուժերը, լեզվի, հետևաբար և բուն իսկ մարդու մասին մենք հիշում ենք միայն այն ժամանակ, երբ նա ինքն է ստիպում հիշել իրեն, չմոռանալ:

Ադրբեջանի Ռոսպուբլիկայի մայրաքաղաքին մոտենալիս ես ձեռքս վերցրի մայրաքաղաքի «Բակինսկի ռաբոչի» թերթի առաջին պատահած համարը և կարդացի ոչ առանց հուզմունքի, համենայն դեպս հետաքրքրությամբ, հետևյալ տողերը դաղստանցի պրոֆաշխատողների մասին Բաքվում. «Ինչպես հայտարարեց