Դու ճամփա ելար մի առավոտ,
Երբ մութ էր, ամպ էր ու մառախուղ.
Թողիր ետևըդ մի խարխուլ խուղ
Ու մանկություն մի արյունահոտ: 5
Որպես տկլոր մի թափառական,
Մեջքիդ մաղա՛խ մի ու ձեռքիդ ցուպ՝
Ընկար ուղի՛ն քո և՛ մութ, և՛ ցուրտ,
Եվ կյանքդ տենդ էր անիրական... ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 10
Եվ առաջինը, որ հանդիպեց
Քեզ ճանապարհին քո ահավոր —
Այն խեղճ պոետն էր, այն սրտաբեկ,
Տխուր պոետը արևավոր:
Նա տխուր երգեր սրտիդ երգեց, 15
Եվ այդ երգերը հրատոչոր
Ծծեց հոգին քո շրթերով չոր ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Դու դեռ քայլում ես:— Ու դեռ երկա՜ր, 20
Դեռ երկա՜ր պիտի այսպես քայլես,
Մինչև երգերը քո դեռ չերգած
Մինչև մոխիրը՝ սիրտդ այրեն։
Մինչև սրտում քո չմնա էլ