Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք
անհագուրդ —
Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի։
Դ
Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Սա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում․
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ՝ անգետ չարին ու բարուն։—
Ե
Մեր քերթությունը՝ մեր դարի ընթացքի հետ միասին՝
Առընչվելով մեր տենչերին՝ երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա՛ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ։
Զ
Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու,—
Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու