Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ես քո լեզվով եմ ուզում քեզ սիրել,
Քո լեզվով ասել քեզ սիրո խոսքեր…

Երգել եմ ուզում աչքերդ կապույտ,
Աչքերդ կապույտ, որպես հանգիստ հով,
5 Մազերդ ոսկի, հայացքդ հանդարտ,
Մեղմ ու կախարդիչ, քողարկված լույսով։

Օ՜, Վրաստանի դու չքնաղ հոգի,
Ես քեզ եմ տեսնում, թե՛ քուն, թե՛ արթուն,
Թովչանքով դու լի, չքնաղ վիրուհի,
10 Հեքիաթ   .   .   .   .   աչքերի մեջ դու։

Քո շարժումները եղնիկի նման,
Հեքիաթների մեջ թագուհու նման,
Նայվածքդ բարի, մի քիչ վախվորած,
Որսորդից փախած [եղնիկի նըման]։

381